| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է իրաքյան Քուրդիստանի ղեկավարների կողմից սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեն սառեցնելու որոշումը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «NTV» հեռուստաընկերության լրատվական կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ հանրաքվեի անցկակցմամբ՝ Քուրդիստանի ղեկավար Մեսութ Բարզանին մեծ վնաս հասցրեց հենց Իրաքի քրդերին: «Բարզանին այս հանրաքվեով Իրաքի քրդերին բաժանեց և մասնատեց: Քուրդ ժողովրդին հարված հասցվեց: Անշուշտ, Հյուսիսային Իրաքի կողմից իրականացված հետքայլը կարևոր է, բայց  դա բավական չէ: Այդ հանրաքվեն պետք է չեղարկել»,- ասել է նա:
Չավուշօղլուն նաև խոսել է Թուրքիայի և Իրաքի սահմանին նոր անցակետեր հիմնելու մասին:  Նա նշել է, որ այդ հարցը օրակարգ կբերվի այն ժամանակ, երբ Իրաքի կառավարության վերահսկողության տակ անցնեն ներկայիս բոլոր սահմանային անցակետերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանը հայտարարեց, որ սառեցնում է սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները` Բաղդադի հետ հետագա լարվածությունից ու ռազմական բախումներից խուսափելու համար: