Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իզմիրի Քարշըքայա գավառում գտնվող Յամանլար թաղամասում երեկ առավոտյան քրդերի և ալևիների տների պատերի և դռների վրա x նշան են արել: Բնակիչները ահազանգել են ոստիկանություն: Ոստիկանությունը նշանը ծածկելու համար միայն պատերն է ներկել:
Դեպքի վայր է եկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մուրատ Չեփնին, որը հայտարարել է. «Սա ցույց է տալիս, որ մեզ թիրախավորում են: Մենք մի համայնք ենք, և դա չեն ցանկանում ընդունել: Այս երկրում ալևիները երկար տարիներ են ապրել: Մեզ փորձում են վախեցնել: 10 օր առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի խումբ այս թաղամասում բրոշյուրներ էր բաժանում, ձայներ հավաքում: «Մենք ԱԶԿ-ին ձայն չունենք տալու»,- ասացինք: Դա մեր բնական իրավունքն է: Դրանից հետո էլ այս դեպքը եղավ: Մենք այստեղ ենք, ոչ մեկից չենք վախենում», - պատգամավորի խոսքերն է մեջբերում mezopotamyaajansi.com կայքը: