Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը պետք է հրապարակեր քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը: Yerkir.am-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը երկրորդ անգամ է անսպասելի որոշում կայացնում դատաքննությունը վերսկելու վերաբերյալ: Թե ինչո՞վ է պայմանավորված դատավորի նման որոշումը, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ այս գործով դատավճիռը պետք է հրապարակվեր դեռևս հունիսի 22-ին, սակայն դատավորն անսպասելի որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ: Նշենք, որ ինչպես բուն, այնպես էլ վերսկսված դատաքննության ժամանակ երկու մեղադրող դատախազներն Իսրայել Սարգսյանի համար 25 տարվա ազատազրկում էին պահանջել:
Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը:
Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մոսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից: Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար: