|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 20-ին, ժամը 04:34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր ՈՒղի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին` Նոր Ուղի գյուղի մոտակայքում, «Volkswagen Bora» մակնիշի 31 LL 324 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Մ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել այն երթևեկելի հատված: