|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հոկտեմբերի 9-ին` ժամը 01.01-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ «Ասֆալտի գործարանի» մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, և դիակը շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի 34ZF226 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ. ծնվ. 1982թ.) ավտոմեքենան վրաերթի ենթարկել Հ. Ա.-ին (ծնվ.1957թ.), ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է, այնուհետև «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հրշեջ-փրկարարները դիակի մնացորդները տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, գազազրկել և հոսանքազրկել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերվել է զոհված քաղաքացու «Օպել» մակնիշի 22ՏՏ942 պետհամարանիշով ավտոմեքենան՝ կայանված ճանփեզրին: