|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ Յարոսլավլ քաղաքում մեկնարկել են «Սուսերով պար» ֆիլմի նկարահանումները, որը հանրահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է: Այս մասին Русарминфо-ի հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը:
Յարոսլավլում նկարահանումներն ավարտելուց հետո նկարահանող խումբը 2018-ի ապրիլին կուղևորվի Հայաստան. նկարահանումները տեղի կունենան Երևանում, Դիլիջանում և Խոր Վիրապում:
Մանասյանի խոսքով` ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին, երբ Կիրովսկի (Մարիինյան) թատրոնը տարհանվել էր Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտեց «Գայանե» բալետը: Իրադարձությունները զարգանում են նաև Հայաստանում, որտեղ 1939 թվականին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը: