|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի համոզի կոնգրեսին, որ Իրանի հետ միջուկային համագործակցությունը համապատասխանում է ԱՄՆ շահերին:
Դեռևս Օբամայի վարչակազմի օրոք 2015թ կնքված համաձայնագրով , ԱՄՆ նախագահը երեք ամիսը մեկ անգամ կոնգրեսին վստահեցնում է, որ համաձայնագիրը համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին` հորդորելով դադարեցնել այն պատժամիջոցները, որոնք մտցվել են ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի:
ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Թրամփը երկու անգամ դիմել է կոնգրեսին, իսկ հիմա հրաժարվումէ անել դա: Թրամփը որոշել է խորհրդակցություններ անցկացնել միջազգային գործընկերների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ:
Սակայն, եթե նրան չհաջողվի միջազգային գործընկեր պետությունների հետ գալ ընդհանուր հայտարարի, ուրեմն նա չեղյալ կհամարի Իրանի հետ միջուկային գործարքը: Նա Իրանին մեղադրել է ահաբեկչությանը աջակցելու մեջ, և հայտարարել է, որ բոլոր հնարավոր միջոցներով թույլ չի տալու Իրանին միջուկային զենք արտադրել: