Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հույս ունի, որ ԵՄ երկրները իրենց հնարավորությունների շրջանակում կկարողանան փոխհատուցել իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք և այլ եվրոպական պետություններ փորձում ենք Իրանում տնտեսական գործունեությանը աջակցելու հնարավորություններ ստեղծել: Մենք մշակել ենք INSTEX հաշվարկների մեխանիզմը»,- նշել է նա:
«Իհարկե, մենք քննարկել ենք` ինչ իրավիճակ կլինի հետագայում գործարքի շուրջ: Ասվել է` ինչ է սպասվում մեզանից: Ես մասնավորապես հայտարարել եմ, որ մենք նախաձեռնել ենք հաշվարկների մեխանիզմ և և մոտ շաբաթների ընթացքում պատրաստվում ենք գործողության մեջ դնել այն: Ես հույս ունեմ, որ չենք հասնի այն իրավիճակին, երբ կխոսվի գործարքին հետևող փուլի մասին: Եթե բոլոր կողմերը հավատարիմ լինեն համաձայնագրին, մենք ԵՄ շրջանակում ջանքեր կգործադրենք, որպեսզի մեր հնարավորությունների շրջանակում փոխհատուցենք ԱՄՆ-ի դուրս գալը գործարքից նոր նախաձեռնություններով: Հույս ունեմ, որ, ընդհանուր առմամբ, համաձայնագիրը կպահպանվի»,- ասել է Մաասը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը չափազանց վտանգավոր է: