կարևոր
2599 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-04 16:42
Քաղաքական

Սեյրան Օհանյանն ու Զեմֆիրա Միրզոևան ընդունել են «Save Our Souls–1915.de» ասորական բարեգործական կազմակերպության ղեկավարներին

Սեյրան Օհանյանն ու Զեմֆիրա Միրզոևան ընդունել են «Save Our Souls–1915.de» ասորական բարեգործական կազմակերպության ղեկավարներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնում է, որ Զեմֆիրա Միրզոեւայի հետ այսօր ընդունել են «Save Our Souls–1915.de» ասորական բարեգործական կազմակերպության ղեկավարներին

««Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայ-ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ այսօր ընդունել ենք «Save Our Souls–1915.de» ասորական բարեգործական կազմակերպության ղեկավարներից Պետրուս Աֆրեմ-Բարսոմին և ներկայացուցիչ Մալվինա Պետրոսովային։

Նրանց այցի նպատակն էր ներկայացնել իրենց գործունեությունը աշխարհի տարբեր երկրներում ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի ուղղությամբ, համագործակցության ծրագրերը հայ-ասորական համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում հյուրերը մեզ ուղղեցին նաև հարցեր՝ Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով

Արցախում առաջացած բազմաթիվ խնդիրների, Արցախի և Հայաստանի անվտանգության վերաբերյալ։ Պատասխանելով նրանց և մատնանշելով անհերքելի փաստեր՝ մենք հորդորեցինք իրենց հարթակը նույնպես օգտագործել՝ ադրբեջանական իշխանությունների սադրիչ գործողությունները, Արցախում ստեղծված հումանիտար աղետը միջազգային հանրությանը ներկայացնելու համար՝ կոչ անելով, որպեսզի միջազգային հեղինակավոր, ուժային կառույցների կողմից Ադրբեջանի գործողություններին տրվեն իրավական համաչափ գնահատականներ, և օր առաջ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ»։