կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 13:10
Հասարակություն

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին՝ Հայաստանում կազմակերպության նախագահ Հովսեփ Հովսեփյանի եւ Ֆրանսիայում կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի գլխավորությամբ:

ՊՆ-ից  հայտնում են, որ պաշտպանության նախարարը շնորհավորել է հյուրերին Հանրապետության տոնի եւ «Բարձունք 5165» կազմակերպության 30 ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բազմամյա հայրենանվեր գործունեության համար։ Դավիթ Տոնոյանը հատկապես կարեւորել եւ բարձր է գնահատել արցախյան ազատամարտի ընթացքում կազմակերպության աջակցությունը, ինչպես նաեւ զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու ազատամարտի վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գործունեության ծրագրերը եւ պաշտպանության նախարարության հետ համագործակցության հնարավորությունները։