|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 13-ին, ժամը 01:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, շարժիչի հատվածից ծուխ է նկատվում, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի 33 VS 689 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլ սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1984 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: