|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Մայիսի 19-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 3» մակնիշի 34 OZ 651 (վարորդ՝ Հ. Մ.) և «Mercedes C180» մակնիշի 35 DL 990 (վարորդ՝ Է. Պ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Է. Պ.-ը և «BMW 3» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի բալոնների արտահոսքը: