| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 4-ին Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեհմեթ Թոփուզի՝ լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորվելուց հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
ԱՄՆ այս որոշումից հետո չուշացավ պաշտոնական Անկարայի պատասխան քայլը` դադարեցրեց վիզաներ տրամադրել ամերիկացիներին:
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականում այսօր տեղ գտած հրապարակման համաձայն` իրականում թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառը ամերիկյան հյուպատոսության ևս մեկ աշխատակցի ձերբակալությունն է: Բանն այն է, որ նախօրեին Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել հյուպատոսարանի ևս մեկ աշխատակցի, որի կինը կասկածվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: Այս որոշումից հետո էլ ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքայի քաղաքացիներին վիզաներ տրամադրել: Նշվում է, որ վերոնշյալ անձն առայժմ հյուպատոսարանից դուրս չի եկել ու չի ձերբակալվել: