Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գումբուրդոյի միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը քննարկել եւ եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտավոր 3 տարի հետո, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում եւ կկանգնեցվի խաչքար: Այդ մասին հաղորդում է Jnews.ge կայքը։
Աշխատանքային խումբը, որը ձեւավորվել էր միջադեպից երկու օր անց, որպեսզի քննարկի եւ լուծում գտնի Գումբուրդո գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Այսօր որոշում է ընդունվել, որ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում եւ տապանաքար-հուշաքար կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա: Աշխատանքային խմբի մեջ են՝ թե աշխարհիկ պաշտոնյաներ, թե հոգեւորականներ, թե հասարակ գումբուրդոցիներ:
Աշխատանքային խմբի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունն անձամբ Գումբուրդոյի բնակչությանը ներկայացրել է Վիրահայոց թեմի առաջնորդը:
«Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել եւ վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները մեր նախնիների, մեր քահանաների, մեր պապերի, թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում: Մարդկային բարոյական հարց կա, որովհետեւ ոսկորները այդտեղ են եղել եւ այդտեղ էլ պիտի թաղվի»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Միաժամանակ հավելելով, որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչեւ 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքեւ, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:
Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգեւոր առաջնորդն ասաց, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել:
Եկեղեցու բակում հավաքված մոտ 30 մարդ, իրենց համաձայնությունը տվեցին, որպեսզի պայմանագիր կնքվի, որպես երաշխիք: Եվ իրենք կսպասեն մինչեւ եկեղեցու վերականգման աշխատանքների ավարտը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: