կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 16:08
Առանց Կատեգորիա

Ադրբեջանցիները 4000 խաչքար են ոչնչացրել

Ադրբեջանցիները 4000 խաչքար են ոչնչացրել

Ջուղայի խաչքարերի ոչնչացման վերջին դեպքը եղել է 2005-2006 թթ., երբ գետնին հավասարեցվեց Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը` իր հազարավոր խաչքարերով: Դրանք ջարդվել են ծանր շինարարական տեխնիկայի միջոցով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:

 

Նա եւ խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը խոսեցին խաչքարագործության ներկայիս վիճակի եւ Ջուղայի խաչքարերի կրկնօրինակման ու տեղադրման աշխատանքների մասին:

 

«Նախիջեւանում ադրբեջանցիները կործանել, ոչնչացրել են մոտավորապես 4000 խաչքար: Դրանք այդպես էլ անհետ կկորչեին, եթե ժամանակին իմ կողմից արված լուսանկարների հիման վրա կրկնօրինակները չստեղծվեն»,- ասաց Այվազյանը:

 

Նրա խոսքերով` հազարավոր ոչնչացված խաչքարերից մոտավորապես 50-ն են արդեն կրկնօրինակվել: Ըստ Այվազյանի` այդ աշխատանքը կատարում են անհատ քանդակագործներ, խաչքարագործներ` իրենց սեփական հնարավորություններով, նաեւ որոշ չափով հոգեբարձուների աջակցությամբ: Այվազյանը պնդում է, որ պետական ոչ մի աջակցություն չեն ստանում:

 

Համբարձումյանը կարեւորում է խաչքարագործության դպրոցներ հիմնելը: «Մեզ մոտ խաչքարագործությունը լավ ուսումասիրված չէ: Խաչքարագործության արվեստը պահպանելու համար մեզ դպրոցներ են պետք: Խաչքարերը ո’չ անցյալ ունեն, ո’չ ներկա, ո’չ ապագա` դրանք ժամանակի տիրույթից դուրս են ու մարմնավորում են հային»,- նշեց նա: