|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը:
«Վաղը ժամը 18-ին ավարտվելու է ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Հանրապետական կուսակցությունը գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ: Զարմանալի է, որ համայնքապետերի ընտրություններում բացի ՀՀԿ-ից, առաջադրվել են թեկնածուներ միայն ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից: Անհասկանալի է, որ այն քաղաքական ընդդիմադիր ուժերը, որոնք ցանկանում են լուրջ դերակատարում ունենալ, ինչպես են առանց ՏԻՄ ընտրությունների ինչպես են պատրաստվում որևէ հավակնություն ունենալ: Բայց ունենք այն, ինչ ունենք»- ասաց Էդուարդ Շարմազանովը: