|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանական Der Spiegel ամսագիրը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Թուրքիայի գործողություններին Մերձավոր Արևելքում: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի գործունեությունը տարածաշրջանում բռնազավթման նպատակներ է հետապնդում և ցանկանում է Սիրիայի հողերը միացնել իրեն:
Der Spiegel-ը նշում է, որ Թուրքիան Աֆրինում իրականացրել է մշակութային և էթնիկ զտում, և բերում է Հաթայի շրջանի (Ալեքսանդրեթի շրջան) օրինակը. «Թուրքերը Հաթայում փոքրամասնություն էին: Ֆրանսիայի` շրջանը թուրքերին հանձնելուց հետո, Անկարան փոխեց շրջանի ժողովրդագրական պատկերը: Այժմ նույնը տեղի է ունենում Աֆրինում և այլ շրջաններում», - Der Spiegel-ին մեջբերում sabah.com.tr կայքը:
Ամսագրի հոդվածում բերված քարտեզում նշված են Թուրքիայի հավակնած տարածքները, որոնց մեջ են մտնում նաև Հայաստանի արևմտյան շրջանները, ինչպես նաև Կիպրոսն` ամբողջությամբ, Բուլղարիայից, Հունաստանից, Իրաքից, Սիրիայից հատվածներ:
