կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 08:31
Քաղաքական

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ

Ավարտվեց Գյումրիում կայանալիք  ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք  ԿԸՀ-ից:

Ընտրություններին կպայքարի 10 քաղաքական ուժ:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, ցուցակը գլխավորում է  Վարդգես Սամսոնյանը,

«Գյումրին կռնա՜» դաշինք` 20 թեկնածու, ցուցակը գլխավորում է Վարդան Սրտաշյանը

 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն` 41 թեկնածու, Վարդևան Հակոբյան

«Կոմունիստական կուսակցությունը»` 20 թեկնածու, Կոնստանտին Ղավազյան

«Արժանապատիվ ուղի»  կուսակցություն` 22 թեկնածու, Հովհաննես Մարգարյան

«Հայրաքաղաք» դաշինքը` 28 թեկնածու, Լևոն Բարսեղյան

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 40 թեկնածու, Հովհաննես Հարությունյան

Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 33 թեկնածու, Արտյոմ Ղուկասյան

«Թասիբով» դաշինք` 22 թեկնածու, Կարապետ Պողոսյան

«Ապրելու երկիր» կուսակցություն`, 22 թեկնածու, Կարեն Մալխասյան: