Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 6-8-ը Վանաձորում կկայանա Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի եւ Բուլղարիայի ըմբիշները.
«Այս տարի մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնությունից հետո, այդ պատճառով համեմատաբար քիչ թիմեր են հայտավորված: Հնարավոր է՝ վերջին պահին եւս մի քանի երկրներ ավելանան:
Հայաստանը կներկայացնի մոտ 55 ըմբիշ, այդ թվում հավաքականի տղաները, բացառությամբ Գեւորգի Կետոեւի ու Լեւան Բերիանիձեի: Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ըմբիշներ»,- ասել է Արայիկ Բաղդադյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ մրցաշարի անցկացման հիմնական նպատակը Հայաստանում ըմբշամարտի զարգացումն է.
«Այս տարի եւս մրցաշարը կկայանա Վանաձորում: Ցանկանում ենք Հայաստանում մեծացնել ըմբշամարտի աշխարհագրությունը: Վանաձորի երեխաների համար սա լրացուցիչ խթան է այս մարզաձեւով զբաղվելու համար»,- նշեց Արայիկ Բաղդադյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները կստանան դրամական պարգեւներ: