|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումանամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանը լրագրողների հետ զրույցում խոսեց հուլիսի 17-19-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում տեղի ունենալիք` Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի մասին:
«Վաղը կավարտենք ծաղկաձորյան հավաքը: Հուլիսի 17-19-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվելու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի 20-րդ մրցաշարը: Այս տարի մասնակիցների ուժեղ կազմ է հավաքվել: Ստեփան Սարգսյանի 20-րդ մրցաշարը միջազգային մրցաշարերում մասնակիցների կազմով կարող է զիջել միայն Բելառուսում անցկացված Մեդվեդի մրցաշարին: 14-15 երկրներից օլիմպական չեմպիոններ, Եվրոպայի և Ասիայի չեմպիոններ, ինչպես նաև այլ տիտղոսակիր ըմբիշներ են մասնակցելու: Մեր տղաները բոլորն էլ մասնակցելու են այս մրցաշարին: Սա կլինի նաև ընտրության հնարավորություն մեզ համար աշխարհի առաջնությունից առաջ: Ով լավ հանդես կգա, 99 տոկոսով նրանք են մեկնելու աշխարհի առաջնությանը»,- ասաց Բաղդադյանը: