|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոկտեմբերի 26-ին` ժամը 02.41-ին, տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գորիս – Կապան հատվածի 10-րդ կմ-ում 1977թ. ծնված ԻԻՀ քաղաքացի Հապիբ Մուհամադու վարած «Իվեկո» մակնիշի 24 D5 25-10 պետհամարանիշով բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը՝ մոտ 40 մ, ինչից վարորդը տեղում զոհվել է:
Հրշեջ - փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: