|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 26-ին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն։ Տեղեկությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից են հայտնում․
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և նախատոնակի արարողություն Սուրբ Գևորգ Զորավարի տոնին նախընթաց:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությունը՝ Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»: