|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակ»-ը գրում է. «Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա և սպասվող թանկացումները` մինչև 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլև մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:
Այն, որ Ալեքսանյանը Քրդստանի հետ «ջերմ» կապերի մեջ է (Ապարանի գյուղերում է ապրում հայաստանյան քրդերի մեծ մասը) և տարին մի քանի անգամ այցելում է անկախացող Քրդստան (մի քանի տարի առաջ սպիրտի` օղու արտադրություն է դրել և օղի է վաճառում), գաղտնիք չէ:
Բայց ոգելից խմիչքը և խոզի միսը Քրդստանում կիրառելի չեն, Լիմինդրովիչն անցել է տավարի մսի արտահանմանը` «նպաստելով» Քրդստանի ֆինանսատնտեսական անկախությանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: