Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 1-ին, ժամը 17:47-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ո․, 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ գլորվել ձորը․ վարորդը և ուղևորը (Ռ․ Ո․, 1959 թ․) տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, դիերն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։