|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նորվեգիայի Բերգեր քաղաքում անցկացված խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես եկավ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Հրաչյա Շաբոյանը, որը մեկնարկեց երիտասարդների 135 կմ խմբային վազքում:
Ծավալված պայքարի ընթացքում մրցատարածությունում մի քանի անգամ հեծանվորդների զանգվածային անկումներ են եղել, եւ մասնակիցները բաժանվել են խմբերի: Արդյունքում, Հրաչյա Շաբոյանը զիջել է դիրքերը եւ չմտնելով ժամանակային լիմիթի մեջ՝ դուրս է մնացել մրցատարածությունից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մեկնարկած 189 հեծանվորդներից եզրագիծ հասել է 129-ը: