Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Մոսկվայում մի քանի հարյուր ներգաղթյալ փորձել է գրոհել «Մոսկվա» առևտրի կենտրոնը. գրում է Комсомольская правда-ն:
Մարդիկ պահանջել են իրենց հանձնել կենտրոնի անվտանգության աշխատակիցներին, որոնք, տեղեկությունների համաձայն, դաժան ծեծի են ենթարկել երիտասարդ տաջիկ բեռնակրի: Տղային ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը շատ արագ տարածվել է ներգաղթյալների շրջանում, և արդեն մի քանի ժամ անց առևտրի կենտրոնի մոտ հավաքվել է մոտ 300 մարդ: Ըստ պարբերականի` երբ ներկաներից մեկը բղավել է, որ տղան մահացել է, ամբոխը բարկացած սկսել է առևտրի կենտրոնի ուղությամբ նետել ինչ եղել է ձեռքի տակ:
Անկարգություններից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, լսվել են կրակոցներ, որից հետո սկսվել են ձերբակալություններ: Ձերբակալվել է մոտ 30 մարդ:
Հայտնի է, որ ծեծի ենթարկվածը մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո տեղափոխվել է հիվանդասենյակ: