Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կեմերովոյում ձերբակալել են «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային։ Այս ընկերությունը համարվում է այրված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատերը. հայտնում է РИА Новости-ն։
ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ Բոգդանովայի ենթակաները բազմիցս նրան զգուշացրել էին կենտրոնի հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքությունների մասին, սակայն նա ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Նրա տանն արդեն խուզարկություն է անցկացվել։ Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի։
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 64 մարդ է զոհվել: