|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել դատարան: Նա պահանջում է իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում և գանձել հարկադիր պարապուրդի գումարը. այս մասին տեղեկանում ենք ԴԱՏԱԼԵՔՍ դատական տեղեկատվական համակարգից:
Մասնավորապես, Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը 30.04.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության՝ Սամվել Ռաֆիկի Գրիգորյանի հետ 05.05.2018թ. կնքված աշխատանքային պայմանագրի 6.1 կետի «ժը» ենթակետն իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու, ՀՀ Առողջապահության նախարարի 24.02.2020թ. թիվ 24-Ա հրամանն անվավեր ճանաչելու, Սամվել Գրիգորյանին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի /վերակազմակերպված լինելու դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության տնօրենի պաշտոնում վերականգնելու, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձելու պահանջների մասին:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։