կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-21 12:46
Իրավական

Վենդետայի առկայությունը կամ բացակայությունը քրեական գործերի ընթացքը ցույց կտա. Արթուր Դավթյան

Վենդետայի առկայությունը կամ բացակայությունը քրեական գործերի ընթացքը ցույց կտա. Արթուր Դավթյան

Այսօր Եռաբլուրում լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքվեցին` մեկ ամսում մեծ թվով սպանություններ կատարվեցին, որոնց մեծ մասը վենդետա էր, սա ինչի՞ հետևանք էր:

Դատախազը պատասխանեց, որ չի կարծում, թե Հայաստանում վերջին շրջանում հանցագործությունների թիվն աճել է։

«Պաշտոնական վիճակագրությունը վկայում է այն մասին, որ մենք էական դրական փոփոխություն ունենք հանցագործության շարժի վերաբերյալ: Ընդ որում` խոսքը այնպիսի հանցատեսակի մասին է, որը գրեթե զրոյական լատենտայնություն ունի, այսինքն` չի կարող սպանությունը չբացահայտված մնալ: Մենք ունենք պաշտոնական հաշվետվության մեջ նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի հետ 30 տոկոսի տարբերություն»,- հայտնեց նա:

Իսկ ինչ վերաբերում է վենդետային, Դավթյանը նշեց, որ վենդետայի առկայությունը կամ բացակայությունը քրեական գործերի ընթացքը ցույց կտա, թե որքանով են դրանք կապված նախորդ դեպքերի հետ։ «Այդ երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Կանխարգելիչ գործողություններ օպերատիվ ծառայությունների կողմից իրականացվում են։ Բազում հանցագործություններ չեն իրականացվում կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, որի մասին չեք էլ իմանում»,- ասաց նա, ապա հավելեց, որ կատարված հանցագործություններն արդեն փաստ են, և գործի քննությունից պարզ կդառնա` հնարավո՞ր էր դա կանխել, թե՞ ոչ: