Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված նոր միայն դիտեցի Պետրոսի մոտ ՔԿ նախագահի հարցազրույցը։
ՔԿ նախագահին կամ ճիշտ չի զեկուցվել գործը կամ նա միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը։ Շատ հանգամանքների այս պահին չեմ անդրադառնա, նշեմ միայն հետևյալը․
Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր այլուրեքությունը։
Նարեկ Օհանյանի շարժը արձանագրվել է նրանց տան տեսախցիկներով, որոնք մինչ այս պահը չեն առգրավվել։ Ինչու՞, որովհետև դա անհապաղ կհերքեր այն վարկածը, որ նա առնչություն ունի դեպքին։
Հռետորական հարց եմ հնչեցնում․ շա՞տ են եղել դեպքեր, երբ սպանության մեջ կասկածվողը մանրամասն նկարագրի դեպքի պահին, դեպքի նախորդող պահին և դեպքից հետո իր ողջ գործողությունները և վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ չստուգի ցուցմունքների հավաստիությունը, մասնավորապես՝ նրանց տանը կատարելով խուզարկություն չառգրավի նաև տեսախցիկների տեսագրությունները։
Ցավով եմ արձանագրում, որ ՔԿ-ն որդեգրել է անթույլատրելի վարքագիծ՝ ապացույցների համակցության արդյունքում անձի մեղավորության վերաբերյալ եզրահանգում կատարելու փոխարեն, ի սկզբանե նշանակել է մեղավոր և փորձել ապացույցները հարմարեցնել մեղադրանքին»: