կարևոր
484 դիտում, 8 ժամ առաջ - 2026-08-02 13:00
Քաղաքական

«Վենդետայի մասին եք հայտարարել, վենդետան միակողմանի չի լինում․ սա ՀՀ ԱԺ-ն է, և գիտակցեք որտեղ եք աշխատելու»․ Աղվան Վարդանյանը՝ Ռուբինյանին

«Վենդետայի մասին եք հայտարարել, վենդետան միակողմանի չի լինում․ սա ՀՀ ԱԺ-ն է, և գիտակցեք որտեղ եք աշխատելու»․ Աղվան Վարդանյանը՝ Ռուբինյանին

«Ցավոք, զրոյական կետի փորձառությունն ուրիշ բան է հուշում, թե ինչերի է հանգեցրել»,- ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմադիր գործընկերների հետ զրոյական կետից շփվելու առաջարկին, այսպիսի հայտարարություն արեց։

Հետո հիշեցնելով Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությունները, որ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին վերաբերվում է իբրև հանցագործների ու ասաց․ «Սա ՀՀ ԱԺ-ն է, որտեղ մենք երդվեցինք։ Մենք ՀՀ կողմից ընտրված պատգամավորներ ենք, մարդկանց՝ իբրև հանցագործների վերաբերվում են քրեակատարողական հիմնարկներում՝ «կլյուչնիկները», գիտակցեք՝ Դուք որտե՞ղ եք աշխատում։ Դուք հայտարարել եք՝ վենդետա լինելու է։ Վենդետա բառը վտանգավոր է, այն երբեք միակողմանի չի լինում, այլ անընդհատ շարունակվում»։