Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ կալանավորման որոշումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իր հանդեպ կատարվածը քաղաքական վենդետա է:
Ըստ նրա` ՀՀ Քրեական օրենսգրքում կան հստակ հոդվածներ, որոնցով էլ մեղադրվում է Քոչարյանը: «Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, և դատարանում էլ ամեն ինչ կորոշվի»,- հավելեց Վանեցյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին առաջին ատյանի
դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց: Ըստ այդմ` Քոչարյանը կալանավորվել է: