|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ բարեկամական քայլ է համարում ՌԴ Գերագույն դատարանի որոշումը, որն անփոփոխ է թողել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարման մասին որոշումը: Այդ մասին АзерТАдж-ին հայտնել է երկրի ԱԳՆ ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով` այդ որոշումը լուրջ հարված է հասցնում երկու երկրների ռազմավարական գործընկերությանը:
Հաջիևը նշել է, որ դժվար է հասկանալ այդ որոշման պատճառը: «Այն ժամանակ, երբ ՌԴ-ում ադրբեջանական սփյուռքի նկատմամբ անարդար որոշումներ են կայացվում, Ռուսաստանի հայերի միությունն այնտեղ աջակցություն է վայելում և շարունակում իր գործունեությունը: Ամեն դեպքում մենք զարմացած ենք և ցավում ենք ընդունված որոշման համար»,- ասել է նա: