Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում և հինգերորդ սերնդի Ֆ-35 կործանիչների արտադրության ծրագրից հանրապետությունը բացառելը վնաս է հասցրել Անկարայի և Վաշինգտոնի պաշտպանական հարաբերությունները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
«Չնայած Սիրիայի և, հատկապես, Լիբիայի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ տարաձայնությունների՝ մենք փորձում ենք գործել համաձայնեցված ՆԱՏՕ-ի մեր դաշնակից ԱՄՆ-ի հետ, սակայն որոշ բացասական տարրեր, որոնք ստվերում են մեր հարաբերությունները, չեն լքել մեր օրակարգը: ԱՄՆ-ը չկարողացավ միջամտել FETO-ի գործերին («Ֆեթուլլահականների ահաբեկչական խմբավորում», որին Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ), դադարեցնել գործընկերությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, «Ժողովրդական միություն» կուսակցության, Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի հետ, նրանք չհրաժարվեցին պատժամիջոցների և սպառնալիքների լեզվից: Շարունակեցին կապել Ս-400-ի մատակարարումը Ֆ-35 ծրագրին մեր մասնակցությանը և CAATSA պատժամիջոցներին, ինչը վնասեց մեր պաշտպանական հարաբերություններին», - ասել է Չավուշօղլուն: