|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արդեն հայտնել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը պայմանագիր է ստորագրել 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Բոխում»-ի հետ: Այս առիթով Yerkir.am-ը կարճ զրույց ունեցավ ֆուտբոլիստի հետ:
«Հրավեր ստացա «Բոխում»-ից, որն ինձ շատ հետաքրքրեց: Պայմանագիր եմ ստորագրել 2.5 տարով: Ակումբի ղեկավարության հետ պայմանավորվածություն կա, որ մարզվելու եմ հիմնական թիմի կազմում, բայց դեռևս խաղալու եմ մինչև 19 տարեկանների թիմում, որը համարվում է «Բոխում»-ի 2-րդ թիմը: Ակումբի ղեկավարությունն ինձ հավատում է և մեծ հույսեր է կապում ինձ հետ: Ինձ շանս է տրված, իսկ թե երբ կխաղամ հիմնական թիմում, դա արդեն կախված է ինձանից»,- ասաց Հայկ Գալստյանը: