|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցերի շուրջ՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը լավ հարթակ է համահայկական օրակարգի հարցերի քննարկման և դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու համար:
Հանդիպմանը քննարվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքեր։
Զրուցակիցիներն անդրադարձան Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։