կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-28 10:57
Հասարակություն

Հայրը կացնով հարվածել էր որդու գլխին ու նետել կարտոֆիլի հորը. Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց

Հայրը կացնով հարվածել էր որդու գլխին ու նետել կարտոֆիլի հորը. Շենգավիթում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց

Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին՝ գրում է shamshyan.com-ը:

 

«Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում` հունվարի 27-ին Արտաշիսյան փողոցի 39 շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գերման Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով:

 

Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գերման Ոսկանյանի հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանը: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել:

 

Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել: Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է: Կարապետ Ոսկանյանը ձերբակալվել և հանձնվել է նախաքննական մարմնին»,- հայտնում է կայքը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: