կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-03 15:56
Իրավական

Կնոջն ու հորը սպանած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

Կնոջն ու հորը սպանած անձը հայտնաբերվել և կալանավորվել է

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 2-ին` ժամը 07.40-ին, Դարպաս գյուղից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանի դիակը:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը` ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը գրպանի դանակով սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

 

Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ նույն օրը`  ժամը 23.30-ին,  Դարպաս գյուղից Մարտուն  Աբրահամյանը բերման է ենթարկվել  ոստիկանության Վանաձորի բաժին:

 

Նա կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: