|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Լոնդոնում մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի` բողոքելով ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ:
Բողոքի ակցիայի մասնակիցները անցել են քաղաքի կենտրոնով ուղղվելով խորհրդարաբի շենքի մոտ: Մեծ Բրիտանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վինս Քեյբլի կարծիքով , «բրեքսիտ»-ի դեմ հանդես եկողների թիվը մեծանում է:
Երկուշաբթի խորհրդարանում քննարկվելու է օրենքի նախագիծ, որը նախատեսում է չեղյալ համարել Մեծ Բրիտանիայի միացումը ԵՄ-ին:
Բողոքի մասնակիցները հագել էին դեղնա-կապույտ երանգներով հագուստ` թափահարելով ԵՄ դրոշները: Նրանք կրում էին ««Դուրս գալ «բրեքսիտ»-ից» գրությամբ պաստառներ:
Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախկին նախարար Էդ Դեյվին դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներին, հայտարարել է, որ իր չարությւոնը փոխակերպվել է խորը հիսաթափությամբ, իսկ կատաղությունը` հուսահատությամբ: Նա հավելել է. ««Բրեքսիտ»-ի բանակցությունների առաջին օրվանից ինձ մոտ հայտնվել է երրորդ զգացումը` խայտառակություն: Խայտառակություն երկրի լիդերների համար, Մեծ Բրիտանիայի համար»:
Բողոքի ակցիայի մասնակիցները միակարծիք էին` պետք է անհապաղ կասեցնել «բրեքսիտ»-ը: