|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց Թուրքիայի դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Ըստ Diken-ի՝ մի խումբ ցուցարարներ պարզել են պաստառներ՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններին:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 5-ին 10 իրավապաշտպաններ էին ձերբակալվել, որոնցից 5-ն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ էին նաև «Amnesty International» միջազգային իրավապաշտպանական կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Գյունալ Քուրշունը, Վելի Աջուն, Ալի Գարավին և Պետեր Շթոյդները: