Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-09-09 10:09
Հասարակություն

Ծառուկյանը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց նոր հյուրանոց է կառուցում. «ՀԺ»

Ծառուկյանը «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց նոր հյուրանոց է կառուցում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Աբովյան փողոց 5/5 հասցեում ակտիվ շինարարական աշխատանքներն են: «Մոսկվա» կինոթատրոնի դեմ դիմաց քանդվում է նախկին «Աստաֆյան կազինոի» շենքը, որտեղ հետագայում տեղակայվեց «Պասկուչի» սրճարանը, իսկ դրանից հետո՝ հագուստի մի խանութ: Շենքը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, որն էլ հիմնադրել է ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

...

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ տարածքում առաջիկայում կառուցվող «Կեմպինսկի» հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ պատրաստման փուլում է: Դրանով զբաղվում է «Հայնախագիծ»-ը:

««Հայնախագիծ»-ը նոր նախագիծ է իրականացնում, որն ավարտված կլինի 2-3 շաբաթից: Առաջիկայում, երբ նախագիծը պատրաստ լինի, տեղեկատվություն կտրվի»,- armtimes.com-ին տեղեկացրեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:

Դեռեւս 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանում ընթացած քննարկումների ժամանակ հավանության չէր արժանացել Աբովյան 5/5 հասցեում 18 հարկանի շինության նախագծին: Այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայիս նախագահ Նարեկ Սարգսյանն էր:

Ենթդադրվում է, որ «Կեմպինսկի» հյուրանոցի ապագա շենքը պետք է համապատասխանի Աբովյան-Պուշկին փողոցների հատման մասում կառուցված «Իբիս» հյուրանոցի շենքի բարձրությանը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հունիսի 16-ի իր ասուլիսում հայտարարել էր, որ մոտ 30 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: