|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Դեմ եմ»-ը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվելու են Մոսկվա կինոթատրոնի մոտ եւ երթ են անելու:
«Քանի դեռ ՀՀ քաղաքացիներին թալանում են իշխանությունները, մենք չենք դադարեցնելու պայքարը: Եկեք ամբողջ ուժով, որքան որ կարող ենք, շատ-շատ մարդկանց ներգրավենք և հրավիրենք բողոքի ակցիային, քանի որ սա բոլորի շահերի համար է: Մեզ համար կարևորագույն խնդիրն այսօր մեր հայրենակիցներին ոտքի հանելն է, պայքարի ոգեկոչելը: Կասկած չունեմ, որ մեզնից ամեն մեկի մեջ մի քաջարի հայորդի է, որին պետք է ուղղակի զարթնեցնել և ներգրավել մեծ գործի մեջ: Մենք կարող ենք, ուղղակի ամեն մեկիցս պահանջվում է մեծ ջանք ու եռանդ: Հոգով և սրտով նվիրված գնանք առաջ, քանի դեռ չկա ցանկալի արդյունք»,- ասված է հայտարարության մեջ: