կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-08 11:10
Հասարակություն

Տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու մրցույթը

Տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու մրցույթը

Կայացել է «Զվարթնոց» օդանավակայան- Երևան N201 երթուղով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ՝ «Էլիտ բաս» ՍՊ ընկերությունը: 

Մրցութային միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ «Էլիտ բաս» ՍՊԸ-ի ներկայացրած 3 ավտոբուսների տեխնիկական վիճակը համապատասխանում է ուղևորափոխադրում կատարելու համար սահմանված պահանջներին:  

«Զվարթնոց» օդանավակայան - Երևան փորձնական երթուղու մեկնարկը տրվել էր դեռևս 2017թ. հունիսին: Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո երթուղին գործելու է շուրջօրյա՝ ուղևորափոխադրում իրականացնելով յուրաքանչյուր ժամը մեկ: 
Երթուղու սկզբնակետը «Զվարթնոց» օդանավակայանն է, որտեղ ավտոբուսների համար հատուկ տարածք է առանձնացված, իսկ վերջնակետը՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքը:  
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ նախարարության լրատվական ծառայություն