|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր` առավոտյան ժամը 9:45-ին, ՏԿԱԻՆ-ի 9-11 ծառայությունն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ ու հրշեջ-փրկարարներ:
Պարզվել է, որ 51-ամյա Ռ. Ա-ն, Ռուսաստանից ժամանած եղբորը դիմավորելու ժամանակ երբ նկատել է, որ եղբայրը Հայաստան մուտք գործելու խնդիրներ ունի, փորձել է իր մոտ եղած հատուկ գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել: Բարեբախտաբար, ինքնասպանության փորձը կանխվել է:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ներկայումս դեպքի վայրում քննիչներն են աշխատում: