|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Լիբիա. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքական պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Տրիպոլիի օդանավակայանում: Պատվիրակությանը դիմավորել են Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչները և Տրիպոլիում Թուրքիայի դեսպան Քենան Յըլմազը:
Պատվիրակության կազմում են նաև Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Գյուլերը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Աքարը կհանդիպի Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի թուրք զինվորականների տեղակայման վայրը: