Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՅԴ Շուշիի Վահան Նավասարդյանի անունը կրող կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած հարյուրավոր կուսակցական և ՀՕՄ-ուհիներ, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, այլ հյուրեր:
Միջոցառման սկզբում Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է ծնունդով շուշեցի դաշնակցական Վահան Նավասարդյանի կյանքն ու գործունեությունը:
Հակոբ Տեր-Խաչատրյանը իր խոսքում շեշտել է, որ այսօր դժվար է երևակայել, որ Շուշին, հայկական կենսունակ այն օջախը, որ մեզ Արամ Մանուկյան, Վահան Նավասարդյան է տվել, բռնագրվված, թրքացած էր: «Կտոր առ կտոր ազատագրվեց այս հողը, ազատագրվեց ՀՅԴ և այլ ազատամարտիկների արյունով: Այս Շուշին ամբողջական Հայաստան ստեղծելու քայլերից մեկն է»,-ավելացրել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը զուգահեռներ անցկացրեց նույն օրը կայացած Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի և կենտրոնի բացման միջև:
«Սերունդների և մեր ժողովրդի համար կարևոր գաղափարները ծնվում և առկա մարտահրավերներին դիմակայելու կարևոր որոշումները կայանում են հենց այսպիսի ակումբներում և կենտրոններում»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՅԴ Կանադայի կառույցին՝ գրասենյակի վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար: