|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Նոյեմբերի 30-ին Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ հայ մեծանուն գրող, դրամատուրգ, հասարակական-քաղաքական գործիչ, Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադիր Լևոն Շանթի դիմաքանդակի բացման արարողությունը։
Բացման արարողությանը ներկա էին Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը և հանրային գործիչ, ՀՅԴ անդամ, խմբագիր, հրապարակագիր Վաչե Բրուտյանը։
Համազգային հայ կրթական և մշակութային միության անունից ելույթ ունեցավ ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։
Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը դպրոցի գրադարանին նվիրեց Համազգայինի Երեւանի գրասենյակի կողմից հրատարակված գրքերից։