Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական The Guardian թերթը սենսացիոն հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահի ընտանիքի մասին, համաձայն որի` այդ երկրի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլարանոց գաղտնի հաշիվ, որի միջոցով մեծ գումարներ է վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին՝ ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար: Բացի մեծ գումարներից, Ալիևների ընտանիքը կատարել է նաև թանկարժեք գնումներ:
Ըստ The Guardian-ը՝ սենսացիոն տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում: Հետաքննության արդյունքները հրապարակվել են Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի կողմից:
Պարզվում է՝ Ադրբեջանի իշխանությունները կաշառել են եվրոպացի քաղաքական գործիչների՝ իրենց կառավարության համար բարենպաստ որոշում կայացնելու համար: «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի գաղտնի հիմնադրամը գործել է 2012-ից մինչև 2014 թվականը: Ըստ աղբյուրի՝ կաշառված անձինք դեռևս հստակ տեղեկություններ չունեն իրենց հասած կաշառքների աղբյուրի վերաբերյալ:
Թեև պաշտոնական Բաքուն չի արձագանքել սկանդալային այս բացահայտմանը, սակայն հայտնի է, որ կաշառքի մեծ մասը տրամադրվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին և գործարարներին:
Ուշագրավ է այն փաստը, որ վճարման ամենահաջող ընթացքն իրականացվել է 2013 թվականին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընթացքում:
Ընկերությունները, որոնց միջոցով կատարվել են գումարներ, գործել են Անգլիայում և Շոտլանդիայում, դրանք այսօր լուծարված են: Եվրոպական ամենահայտնի բանկերից` դանիական Danske Bank-ը այդ ընկերություններին վճարումներ է արել Էստոնիայի իր մասնաճյուղի միջոցով: Բանկը, սակայն, խոստովանել է, որ բավարար քայլեր չի ձեռնարկել կասկածելի փոխանցումները բացահայտելու համար: