Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես են նախկին խորհրդային հանրապետություններից ներգաղթյալները և միության փլուզումից հետո ստեղծված կլեպտոկրատական (ավազակապետություն) վարչակարգերի ներկայացուցիչները անշարժ գույք ձեռք բերել Մեծ Բրիտանիայում, հիմնականում՝ Լոնդոնում, չնայած երկրում կոռուպցիոն փողերի լվացման դեմ քաղաքականությանը:
Կենտրոնի կողմից հրապարակված փաստաթուղթը ցույց է տալիս, թե ինչպես են խորհրդային տարածքի իրավահաջորդ երկրների «էլիտաները» խաթարել ներքին կարևոր ինստիտուտների ամբողջականությունը և թուլացրել օրենքի գերակայությունը Մեծ Բրիտանիայում։
Հոդվածը ներկայացնում է 1998-2020 թվականներին հետխորհրդային երկրներից քաղաքական գործիչների և «բարձր ռիսկայնության» մարդկանց կողմից բնակելի անշարժ գույքի գնումների ցուցակը: 27 միավոր անշարժ գույք վաճառվել է միայն Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նրանց թվում գլխավոր տեղը զբաղեցնում են Ալիև-Փաշաևների իշխող կլանի ներկայացուցիչները, ինչի մասին ավելի վաղ հայտնի էր դարձել նաև սկանդալային լրագրողական հետաքննությունից։ Նրանց բաժին է ընկել, ընդհանուր առմամբ, 17 միավոր անշարժ գույք, որը, ըստ հետաքննության նյութերի, ներառում է գրեթե ամբողջ փողոցներ զբաղեցնող բնակելի համալիրներ, ռեստորաններ, հյուրանոցներ և այլն։
Ցուցակի մյուս ադրբեջանցիները թեև արյունակցական կապ չունեն իշխող կլանի հետ, սակայն տարբեր խողովակներով կապված են Ալիևների ընտանիքի հետ։
Լոնդոնի անշարժ գույքի գնորդների ցուցակում ընդգրկվել են նաև Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի իշխող ընտանիքների անդամներն ու օլիգարխները։
Chatham House-ի փորձագետները կոչ են անում Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ ուշադրություն դարձնել այս խնդրին և վերանայել իրենց հակակլեպտոկրատական քաղաքականությունը։