|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25-ամյակներին նվիրված՝ երեկ Արցախում տեղի ունեցավ ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերի «Իմ Արցախ» համերգը, որի ընթացքում առաջին անգամ հնչեց երկու երգը՝ «Արաքս» եւ «Իմ Արցախ: «Արաքս» երգի խոսքերի հեղինակը հենց Դեքերն է, իսկ երաժշտությունն Արա Գեւորգյանինն է: Համերգն անցկացվեց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան/ և հայ երգիչների մասնակցությամբ:
Դեքերը համոզված է, որ իր այս քայլով կարող է նպաստել Արցախի ճանաչմանը և օրինակ ծառայել օտարազգի հայասեր շատ գործիչների համար։ Ավելին` օրեր առաջ նա նշել էր, որ եթե կա ադրբեջանական «սև ցուցակ», պատիվ ունի այնտեղ ներառվելու:
Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ստացել է ՀՀ քաղաքացիություն։